Monday, October 22, 2012

Խնձորեսկի ճոճվող կամուրջից կարող եք վայելել իսկական աշունը

Հին Խնձորեսկի երկու ափերը իրար կապող կամուրջից բացվում է մի եդեմական պատկեր: Գյուղը թաղված է աշնանային ամենավառ գույների մեջ և կամուրջով անցնելիս կարողանում ես հաղորդակցվել բնության հետ և   դառնալ դրա մի մասնիկը:


Ճոճվող կամուրջի քաշը 14 տոննա է,
երկարությունը՝ 160 մ, բարձրությունը`63մ, լայնությունը՝1.5մ: Կամուրջը միաժամանակ կարող է սպասարկել 700 մարդու:Կառուցվել է արմատներով խնձորեսկցի,գորիսաբնակ գործարար Ժորա Ալեքսանյանի կողմից, ում հատկացրած 13 մլն դրամով մեկ տարվա ընթացքում տեղի վարպետների ուժերով կառուցվել և այս տարի՝ հունիսի 9-ին շահագործման է հանձնվել կամուրջը:





Կամուրջն իսկական անվանում չունի, բայց տեղացիներն այն անվանում են "Ժորայի կամուրջ":

Հ.Գ Շտապեք վայելել կամուրջից բացվող այս հրաշալի աշնանային տեսարանը, քանի դեռ ձմեռը վրա չի հասել :ՃՃՃՃՃՃՃ

No comments:

Post a Comment